Ժելատինը լավագույն նյութն է կնճիռների դեմ… Ինչպես օգտագործել այն

Ներկայացնում ենք հիանալի հնարք, որը կօգնի ազատվել մաշկի հետ կապված խնդիրներից․ սա կձգի մաշկը, կօգնի լավացնել արյան շրջանառությունը, հարթեցնել մանր կնճիռները։ Բացի այդ, տնային պայմաններում պատրաստվող այս քսուքը կսպիտակեցնի ու կփափկեցնի մաշկը, զգալիորեն կլավացնի դրա վիճակը։

Անհրաժեշտ է․

1թ․գ․ ժելատին
0,5 բաժակ ջուր
3ճ․գ․ մեղր
0,5 բաժակ գլիցերին
1գ սալիցիլային թթու

Ինչպես պատրաստել ու կիրառել․

Միացնել բոլոր բաղադրիչները ու տաքացնել խառնուրդը ջրի գոլորշու վրա՝ մինչ բաղադրիչների լիարժեք լուծվելը։

Թողնել, որ սառի՝ ընթացքում անդադար խառնելով։ Արդյունքում ստացվում է ժելեանման զանգված։

Պատրաստի քսուքն օգտագործել քնելուց 2 ժամ առաջ՝ քսելով նախապես մաքրված մաշկին։ Չներծծված քսուքը մաքրել անձեռոցիկով։

Նշված քանակի բաղադրիչներից պատրաստված քսուքը կբավականացնի մոտ 1 ամիս։

Պատրաստի քսուքը պահել սառնարանում։

Rate the Article
Share it with your friends