Երեկ զnhված 20-ամյա Ռուդն էր uա գրել դեռ նոյեմբերի 10-ին՝ կшպիտուլյացիայի հաջորդ օրը․ Կարդացեք և մտածեք

Երեկ զո հված Ռուդիկ Ղարիբյանը 2020 թվականի Նոյեմբերի 10-ին կատարել էր հետևյալ գրառումը.

Պшտ երազմը չի ավարտվել … ամեն հայ` մեծ և մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք: Այս պшտ երազմը դարերի պատմություն ունի, որը պիտի ավարտվի մեր հաղթանակով:

Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զե նքի, այլ նաև գիտելիքի և միասնականության շնորհիվ: Դիմում եմ աշակերտներին և ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե պարզապես դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար:

Ուսուցչին/դասախոսին պետք է պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ: Միջազգային մրցույթների 1-ին հորիզոնականները մեր դրոշին են սպասում: Հիշեք՝ ՀՀ-ն դեռ շատ է ունենալու կրա կի ճիշտ

հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների և ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք:

Ու այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժը ուղղել կրթելու ու կրթվելու վրա: Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ:

Մենք կհանդիպենք մի քանի տարի անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ: Եվ թե ամբողջ աշխարհն էլ գե րեզման դառնա, միևնույն է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու. Պատ երազմը չի ավարտվել…

Երեկ զпhված 20-ամյա Ռուդն էր uա գրել դեռ նոյեմբերի 10-ին՝ կшպիտուլյացիայի հաջորդ օրը․ Կարդացեք և մտածեք

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!