Իհարկե պետք է օգնել… Պարտադիր պետք է օգնել, Բայց հետևյալ պայմանով . Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրել է իր տելեգրամյան ալիքում, թե արդյոք պետք է Ռուսաստանն օգնի Ղազախստանին ներկայումս ստեղծված իրավիճակում։

«Իհարկե պետք է օգնել։ Պարտադիր պետք է օգնել։ Բայց որոշ պայմաններ սահմանել՝

1․ Ղրիմը ճանաչել 2․ Կիրիլիցան վերականգնել 3․ Ռուսաց լեզուն դարձնել երկրորդ պետական լեզու, ինչպես Ղրղզստանում է 4․Հանգիստ թողնել ռուսական դպրոցները եւ չստել Ղեկավարին ․․․

5․ Վռնդել հակառուսական հկ-ներին 6․ Ընկալելի եղբայրական ներքին քաղաքականություն վարել, որը կբացառի խաղերը ազգայնականների հետ»,- ասված է գրառման մեջ։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!