Պաշտոնшկան. Իրшվիճակը Արցшխում՝ 07։00-ի դրпւթյшմբ

ԼՈՒՐԵՐ

Այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով Արցախի ՊԲ-ին:

Պաշտպանության բանակի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը

և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում»,- նշված է հաղորդագրությունում:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!