Արտшկ Դшվթյանը հшյտնում է. Ինչ իրшվիճակ է Գորիս-Կшպան ճшնապարհին

ԼՈՒՐԵՐ

Պատկերացնելով, թե ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը՝ Սպիտակի երկրաշարժից հետո, Արցախյան պատերազմները, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր

պետությունը դուրս կգա այս իրավիճակից և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ դրա նախադրյալները տեսնում է։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհահատվածին երկու քաղաքացիների անհետացմանը և հարցին՝ արդյո՞ք հնարավոր էր ճանապարհից շեղվել, Դավթյանը

հորդորեց հարցն ուղղել տվյալ անձանց։
«Տվյալ հարցով մեկնաբանություններ շատ են արվել և, քանի որ դա ՊՆ-ի և ԶՈՒ-երի հետ անմիջապես առնչություն չունի, չեմ մեկնաբանում»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որը պետք է ընդունել ի գիտություն։
Բացի այդ՝ Դավթյանը նշեց, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածին իրավիճակը նորմալ է։
Ինչ վերաբերում է երազած երկիր ունենալու նախադրյալներին, Դավթյանը գտնում է, որ պետք է հաղթահարել ընդհանուր տրամադրությունը և գնալ առաջ՝ աշխատելով։

Հարցին՝ ինչ տեսք ունեն աշխատանքները, ինչպես ՀՀ քաղաքացին վստահ լինի, որ անվտանգ երկրում է ապրում և, օրինակ՝ Սյունիք մեկնելիս չերկմտի՝ գնալ, թե ոչ, ԳՇ պետն

արձագանքեց՝ նշելով, որ կատարելու խնդիր չի տեսնում, եթե յուրաքանչյուրը գտնվում է իր տեղում, պետք է կատարի իր աշխատանքը բարեխղճորեն։

Աղբյուր` Փաստինֆո

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!