Իրшնի պшշտպանության նшխարարը հшյտարարություն է արել. Իրшնը պшտրաստվում է…

ԼՈՒՐԵՐ

Իրшնի պшշտպանության նшխարարը հшյտարարություն է արել. Իրшնը պшտրաստվում է… ինչ է սպшսվում
Իրանը վճռական է առաջ մղել ռազմական ծրագրերը` հիմնվելով իր ռազմական դոկտրինի վրա: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին:

Նա հայտարարել է, որ հակառակորդների ցանկացած անհիմն գործողություն կհանգեցնի Իրանի զինված ուժերի կողմից ջախջախիչ հարվածի:

«Իրանն արդեն ցույց է տվել, որ իր պաշտպանունակությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռքբերումները ուղղված են միայն երկրի անվտանգության ապահովմանը, սահմանների պաշտպանությանը և ցանկացած պոտենցիալ սպառնալիքի կամ ագրեսիայի դեմ պայքարին», — մեջբերում է Tasnimnews-ը:

Հիշեցնենք, որ այս օրերին Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժություններից հետո, ինչպես նաև Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների ձերբակալությունից հետո:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!