Քոչшրյանի՝ Մոսկվա այցին հեղшշրջման նոր փորձ է հшջորդելու…ինչ է հայտնում Տիգրшն Խզմալյան

ԼՈՒՐԵՐ

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով հարցին, թե ինչ է հաջորդելու Քոչարյանի այցին Մոսկվա, պատասխանել է.

«Հաջորդելու է հեղաշրջման նոր փորձ։ Մենք տեսնում ենք, որ այս խորհրդարանն այլևս կենսունակ չէ. ես դա առաջին օրվանից եմ ասել։

Այստեղ շատ մեծ վտանգ է և պետք է ոսկերչական ճշգրտությամբ վարվել։ Ինչո՞ւ, որովհետև տապալելով հենց հիմա Փաշինյանի իշխանությանը, Հայաստանի հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ տեխնիկապես ստանալու ենք տրանսֆորմացում՝

առաջին ուժին փոխարինելու է երկրորդը, երրորդը, չորրորդ ուժերով։ Մնում է միայն հիշել, թե ովքեր են այդ ուժերը և կհասկանանք՝ ինչ ճանապարհով է Մոսկվան գնալու հիմա։

Չի բացառվում նաև ուժային միջամտություն՝ Ադրբեջանը միշտ պատրաստ է դրան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!