ՊՆ-ից հшստшտեցին . Ինչ է կшտшրվել

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը վիրավոր է:

Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից:

«Ձեռքի և ոտքի հատվածում է վիրավորումը ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեցին ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!