Կյանքի երեք ուսուցիչները, անչափ խորիմաստ առակ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Շատ տարիներ առաջ մի իմաստուն էր ապրում, ով շատ հայտնի էր և բանիմաց և շատ աշակերտներ ուներ: Մի օր նրա աշակերտներից մեկը հարցրեց նրան

–Ուսուցիչ ով է եղել քո ուսուցիչը, ումից այսքան բան ես սովորել
-Ես շատ ուսուցիչներ եմ ունեցել , բայց հիմա կպատմեմ նրանցից երեքի մասին, իմ առաջին ուսուցիչը մի գող էր : Մի օր ես մոլորվեցի և երբ հեռացա գյուղից մթնել էր , բոլոր տները և խանութները փակ էին: Ես տեսա մի մարդու, ով փորձում էր ցատկել ցանկապատի վրայով; Ես նրան ասացի.
— Կարող ես ինձ ցույց տալ մի վայր, որտեղ ես կարող եմ գիշերել
Նա ասաց.

— Շատ ուշ է և դժվար կլինի գտնել մի տեղ , որտեղ կկարողանաս գիշերել , դու կարող ես մնալ ինձ հետ բայց ես գող եմ , եթե սա իմանալուց հետո ցանկանում ես մնալ ինձ հետ ապա կարող ես մնալ
Նա շատ բարեհամբույր մարդ էր , ես ցանկացա մեկ ամիս նրա հետ մնալ: Ամեն գիշեր, երբ դուրս էր գալիս ինձ ասում էր

— Ես գնում եմ աշխատանքի, դու կարող ես հանգստանալ և աղոթքներդ անել
Երբ նա տուն էր վերադառնում, ես հարցնում էի նրան թե ինչ-որ բան կարողացավ բերել և նա ինձ ասում էր .
— Ինձ այսօր չհաջողվեց, բայց եթե Աստված ցանկանա ես շատ շուտով մի բան կգտնեմ
Նա երբեք չէր հուսահատվում և տխրում , երբ անցան շատ տարիներ ես սկսեցի հիասթափվել իմ աշխատանքից , բայց այդ ժամանակ ես հիշեցի այդ գողի խոսքերը ով ասում էր ՛՛Թող ամեն բան Աստծո կամքով լինի ՛՛: Ես սկսեցի այդպես մտածել և դա ինձ ոգևորում էր ու ես սկսեցի էլ ավելի լավ կատարել իմ աշխատանքը:

Մյուս ուսուցիչս մի շուն էր ; Մի օր շատ շոգ օր էր , ես շատ ծարավ էի և սկսեցի աղբյուր փնտրել, և այդ ժամանակ տեսա մի շան, ով վազում էր դեպի աղբյուրը, երբ շունը մոտեցավ աղբյուրին նա տեսավ իր արտացոլանքը ջրի մեջ, շունը երբ տեսավ մեկ այլ շուն հաչաց և հետ քաշվեց , քանի որ վախեցել էր: Ի վերջո նա ցատկեց գետի մեջ և արտացոլանքը անհետացավ: Տեսնելով շանը ես հասկացա , որ եթե մեկը դեմ է գնում իր վախերին , անպայման հասնում է իր նպատակին:

Երրորդ ուսուցիչս մի փոքրիկ երեխա էր: Մի օր, երբ ես անցնում էի գյուղի միջով , ես տեսա մի երեխայի, ով քայլում էր դեպի եկեղեցին՝ վառվող մոմը ձեռքին: Ես կատակով հարցրի նրան
–Դու ես վառել մոմը
Նա ասաց.
– այո

Հետո ես ասացի
–ժամանակ առ ժամանակ մոմը մարում է ու կրկին այրվում , կարող ես ցույց տալ ինձ որտեղից է ծնվում կրակը
Երեխան ծիծաղեց և փչեց մոմը և կրակը հանգեց ու նա ասաց.
— դու տեսար կրակը, որ կողմ գնաց, դե ասա, որ կողմ գնաց
Այդ ժամանակ ես հասկացա իմ հիմարության աստիճանը և սկսեցի էլ հիմար հարցեր չտալ

Կյանքը ամեն րոպե մեզ դասեր է տալիս , այն մեզ հնարավորություն է տալիս հանդիպել ուսուցիչների, մենք պետք է այդ ուսուցիչներից միայն լավը սովորենք

Նյութը հրապարակման պատրաստեց arm-life.ru- ն

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!