Իրավիճակն սրընթաց վատթարանում է. Լավրովը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ

ԲԼՈԳ

Իրավիճակն Աֆղանստանում սրընթաց վատանում է, ներկա պայմաններում գոյություն ունեն սահմանակից երկրներում անկայունության տարածման իրական ռիսկեր։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ուրբաթ ելույթ ունենալով «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապվածություն։ Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային գիտաժողովի լիագումար նիստում։

«Ցավոք, վերջին օրերին մենք դարձանք Աֆղանստանում իրավիճակի սրընթաց վատացման վկաները։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ զորակազմերի հապճեպ դուրս գալու ֆոնին աճել է այդ երկրում եւ նրա շուրջ ռազմաքաղաքական իրադրության զարգացման անորոշությունը։ Աֆղանական ճգնաժամը սրում է ահաբեկչական սպառնալիքը եւ թմրանյութերի անլեգալ շրջանառության խնդիրը, որը հասել է աննախադեպ մակարդակի,- ասել է նա։- Ակնհայտ է, որ ներկա պայմաններում գոյություն ունեն սահմանակից պետություններ անկայունության արտահոսքի իրական ռիսկեր»։

Նախարարի խոսքով՝ Մոսկվան հաստատում է իր շահագրգռությունը՝ աջակցություն ցուցաբերելու Աֆղանստանում հակամարտող կողմերի երկխոսությանը։

«Կցանկանայի հաստատել Ռուսաստանի շահագրգռությունը՝ աջակցություն ցուցաբերել հակամարտող աֆղանական կողմերի երկխոսությանը՝ բազմամյա պատերազմի դադարեցման եւ Աֆղանստանի՝ որպես խաղաղ, անկախ եւ չեզոք պետության կայացման նպատակով»,- ասել է նա։

Աֆղանստանի հարցով ընդլայնված «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) ձեւաչափին մի շարք ազդեցիկ արտաքին խաղացողների միանալու հնարավորությունը այժմ քննարկվում է։ «Միայն ուղղակի, ներառական միջաֆղանական բանակցությունները՝ միջազգային գործընկերների օգնությամբ, կարող են հանգեցնել երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Այդ ուղղությամբ շարժվելու պայմանների ստեղծմանն է կոչված իրենց լավ երաշխավորած մոսկովյան ձեւաչափի մեխանիզմներին, ՇՀԿ-Աֆղանստան կոնտակտային խմբին, ինչպես նաեւ ընդլայնված «եռյակին»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան, օգնելը։ Այդ «եռյակի» աշխատանքին կարող են միանալ նաեւ այլ ազդեցիկ արտաքին խաղացողներ, մենք հիմա գործընկերների հետ քննարկում են նման հնարավորությունը»,- ասել է նա։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!