Նիկոլ Փաշինյանը հոյակապ լուր հայտնեց. բոլոր գերիները վերադառնալու են

ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանից տասնհինգ գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է. մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։

Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանդիպելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ։

Փաշինյանը նշեց. «Հայաստանի հանրության 98 տոկոսը հունիսի 12-ին վերջապես վայելեց 15 հայ գերիների վերադարձը»։

Նա հավելեց, որ իր միտքն արդեն մյուս գերիների և նրանց ընտանիքների հետ է, որոնք դեռ չեն վերադարձել։

«Մեր 15 գերիների վերադարձը իրադարձություն չէ, դա գործընթաց է։ Եվ ես կարող եմ արձանագրել, որ մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ դա մենք իրար հետ ենք անելու»,- նկատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով ներկաներին։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!