Իհարկե, Շուշին դիտավորյալ հшնձնվել է. Նիկոլ Փաշինյան

ԼՈՒՐԵՐ

Այսօր Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց, որ Շուշին հանձնվել է:

«Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որովհետև դուք Շուշին պաշտպանելու փոխարեն Հանրապետության

Հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, բա ինչի՞ էիք սպասում, որ Շուշին ընկնի՞»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է՝ թող նախկին ԳՇ պետը ասի՝ ով է հրաման տվել Շուշին հանձնել. «Այսինքն ես հրաման եմ տվել,

ինքն էլ կատարել է՞»,- ասաց Փաշինյանը և ի պատասխան մարզի բնակիչներից մեկի դիտարկմանը, թե առաջին դավաճանը կատարողն է, պատասխանել է. «Այո, առաջինը»:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!