Դու քեզ կողքից տեսե՞լ ես … Փաշինյանի կոշտ պատասխանը Խաչատուրովին

ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Հայաստանի վարելահողերի 50%-ը չի մշակվում։ Ի՞նչ է էդ վարելահողերի 50%-ի չմշակումը․ դա նշանակում է՝ էդքան ապրանք չի արտահանվել, էդքան աշխատատեղ չի ստեղծվել, էդքան հարկ չի վճարվել, և էդքան թերֆինանսավորվել է մեր բանակը, էդքան թերֆինանսավորվել է մեր դպրոցը, մանկապարտեզը, մեր առողջապահական հիմնարկը։

Եվ էս է, էս ճանապարհն է, որ մեզ բերել, կանգնեցրել է էս փորձության առաջ։ Մենք պայքարե՞լ ենք արդյոք, արե՞լ ենք արդյոք առավելագույնը, որ մենք էդ փորձությունն անցնենք առավել պատրաստված ձևով։ Մենք 2019 թվականին Զինված ուժերի աշխատավարձն ենք բարձրացրել, սննդի նոր կարգ են ներդրել։

Հա, դրա համար էլ ասում են՝ բանակին ելակ տվեցին, բանակին ելակ տվեցին։ Կներեք, էս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց, ի տարբերություն մեզ, դուք էդ ելակները մկան նման տուն էիք տանում։ Մի հատ նախկին կոռումպացված գեներալ էլ կա, մեր մասին խոսում է, ասում է էդ «ուռոդները»։ Բարեկամ, ասա՝ դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ «ուռոդ» ես ասում։

Եվ ուրեմն՝ մեր խնդիրն է վերականգնել լավատեսությունը, հզորացնել մեր հույսը, վերականգնել ժողովրդի երազանքը և վստահությունը ապագայի նկատմամբ։ Եվ սա է պատճառը, որ ձեզ հորդորում եմ, խնդրում եմ, կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամասեր և արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա, կա ապագա»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի՝ Գորիսում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունեցել ՀՀ ռազմական գործիչ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը և իր խոսքում ներկա իշխանություններին անվանել էր «ուռոդ»։

«Կներեք, ես ռուսերեն կխոսեմ, վախում եմ, որ սխալներ անեմ հետո մեր հակառակորդները կծիծաղեն թերթերում»,-ասել էր նա:

Յուրի Խաչատուրովն անդրադարձել էր գործող իշխանությունների հայտարարություններին. «Վարչապետը խոսեց ինչ որ կոնֆետների մասին, բայց մենք բոլորս գիտենք իր թուլության մասին քաղցրի հանդեպ, ելակներ, կոնֆետներ, նա բանակի մասին խոսելիս դրանից ավել ոչինչ չի ասում: Ալենչիկն ասել է, որ չի լողացել ծառայության ժամանակ: Ես նրան պարզապես ցանկանում եմ ասել՝ նա երբեք չի մաքրվի, ինչքան էլ, որ լողանա: Ուրիշ ոչինչ բանակի մասին նրանք չեն կարող խոսել: Նրանք չգիտեն, որ  1994 թվականի պատերազմից հետո բանակում ընդհանրապես ոչինչ չի եղել»,-ասել էր նա:

ՀԱՊԿ նախկին քարտուղարն ասել էր, որ այս իշխանությունների խոսքով՝ պատերազմը հնարավորի չի եղել կանգնեցնել, այս պատերազմը վաղուց տանուլ տված է եղել. «Ճիշտ չէ դա ընկերնե՛ր, կոշտ սխալները հասցրեցին պարտության, ամենամեծ սխալը եղել է այն, որ ՀՀ զորքերը չեն եղել մարտական պատրաստվածության»:

Լելե Թեփեի գործողության մասին Խաչատուրովն ասել էր, որ դա անպատրաստի է եղել և այնքան կոպիտ սխալներ են արվել, որոնք հասցրել են պարտության:

«Ես ձեզ վստահեցնում եմ, անգամ 3 տարվա բանակը կարող էր այդ պատերազմում հաղթել կամ գոնե կանգնեցնել պատերազմը շատ ավելի հեռու ՀՀ սահմաններից»

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!