Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա ելույթի մասին

ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման եւ դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսեւորում էր․

այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
«Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման եւ դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսեւորում էր։

Կարծում եմ, Հայաստանում չի մնացել մեկը, ով այլ կերպ է գնահատում ԺՊ-ի նմանատիպ ելույթները»,- ասել է Միկոյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ դավաճան, հողատու ու կապիտուլյանտ նախկին իշխանություններն են եղել և շարունակում են մնալ։

«Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ և զուգահեռ չեն պատրաստվել պատերազմի»,-ասել էր նա։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!