Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է արել

ԼՈՒՐԵՐ

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ

Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը՝ իր որդին՝ Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը), 44-օրյա պատերազմի ժամանակ իբրև կամավոր զորակոչվել և մասնակցել է առաջնագծում ռազմական գործողություններին:
Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել է ինչ-որ «խրամատաբջիջում» ևս մեկ

զինծառայողի հետ, որն այդ ժամանակ զոհվել է, իսկ Աշոտիկը մնացել է ողջ՝ առանց որևէ քերծվածք ստանալու:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ստել է` խոստացել է լինել անկեղծ և ճշմարիտ, սակայն գործել է իր այդ խոստմանը հակառակ:
Հիմք ընդունելով այն բոլոր ապացույցները, որոնք հրապարակվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) Արցախում գտնվելու վերաբերյալ, որոնք փաստում են, որ նա առաջնագծում`«խրամատաբջիջում» չի եղել:
Հիմք ընդունելով նաև առկա պահանջը ևս մեկ անգամ հաստատելու, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր սովորության, ստել է, ներկայացնում եմ հետևյալ հարցերը և պատասխանները.
1. Հարց` ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում՝ «խրամատաբջիջում»:
— Պատասխան՝ նման իրավական հիմք գույություն չունի:
2. Հարց` ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով է` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) զորացրվել ռազմաճակատից:

— Պատասխան՝ այս մասին տեղեկատվություն գոյություն չունի:
3. Հարց` արդյո՞ք կա անձը, ո՞վ է եղել Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում», զոհված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ երբեք չի հրապարակվել:
-Պատասխան՝ հայտնի չէ:
4. Հարց` որտե՞ղ է ամփոփվել այդ ենթադրյալ զոհված անձը:
-Պատասխան՝ հայտնի չէ:
5. Հարց` քանի՞ օր է Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում` «խրամատաբջիջում»:

-Պատասխան՝ այս մասին չկա ապացույց:
Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) գտնվելու վերաբերյալ առկա ապացույցներ են նրա՝ ոչ առաջնագծում` «խրամատաբջիջում», գտնվելու լուսանկարները»:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!