Բացվեցին Սյունիքի դարպասները . ՀՀ ԶՈւ փոխգնդապետը դիմում է հասարակությանը

ԼՈՒՐԵՐ

Մենք պիտի հենց այսօրվանից գիտակցենք, որ վտանգված է ոչ միայն Սյունիքի վաղվա օրը, այլև՝ մեզնից յուրաքանչյուրի ապագան, եթե ուշքի չգանք հե՛նց այս վայրկյանից:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանը:

«Բացվեցին Սյունիքի դարպասները, թուլացվեց անվտանգությունը, բայց մեր հասարակության մի մեծ զանգված դեռ խոր քնի մեջ է։

Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք։

Կա՛մ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կա՛մ կորցնում ենք մեր ու մեր երեխաների հայրենիք ունենալու իրավունքը։

Ուշ չէ, դեռ կարող ենք փրկել մնացածը», — գրել է նա:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!