Արթուր Դավթյանին 20 րոպե ժամшնակ ենք տալիս… Արծվիկ Մինասյան

ԼՈՒՐԵՐ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ սյունեցիներին սատարող բողոքի ակցիայի երթն այժմ ՀՀ դատախազության մոտ է:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը քիչ առաջ հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 20 րոպե ժամանակ են տալիս, որ վերջինը դուրս գա և զրուցի իրենց հետ:

«Մենք պահանջում ենք Արթուր Դավթյանին, որ նա իջնի էստեղ, հանդիպի մեր քաղաքացիների հետ, հայ ժողովրդի այս ներկայացուցիչների հետ: Պատասխան տա մեր առաջադրած պահանջների վերաբերյալ: Առաջին՝

ազատ արձակել ազատատենչ, հայրենապաշտ մեր սյունեցի եղբայրներին: Երկրորդ՝ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակի նկատմամբ»,- հայտարարեց Մինասյանը:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!