Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռուսաստանը հանձնում է Հարավային Կովկասը Թուրքիային և այդ գործընթացը, կախված ՌԴ քաղաքական վերնախավի կողմից որդեգրված մարտավարությունից, կտևի մոտավորապես 2-ից 8-ը տարի: Ժամկետը կախված կլինի նրանից, թե Մոսկվան իրեն հասանելի երկու սցենարներից որ մեկը կընտրի: Թուրքիայի ռազմաքաղաքական ու տնտեսական ծավալումը դեպի արևելք կքաջալերվի արևմտյան իր հիմնական գործընկերների կողմից:
Մեր քաղաքական ուժերը, գործիչները, հայաստանաբնակ ու ռուսաստանաբնակ օլիգարխները պետք է սա աչքի առաջ ունենան և վերջապես սկսեն պատրաստվել դրան ու պատրաստել երկիրն ու ժողովրդին:
Մեզ համար պատմական նոր փուլ է սկսվել: