«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ է արել չշահարկել գերիների հարցը՝ նշելով, թե հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանի ստորագրած «հայտարարությունը պետք չէ կապել գերիների խնդրի հետ»:
Նշենք, որ այդ հայտարարությունը գերիների վերադարձի հետ կապողը Նիկոլ Փաշինյանն ու նրա խոսնակն էին, որոնք հայտարարում էին, թե առաջնահերթություն է նախ՝ գերիների վերադարձը, այնուհետ տնտեսական հարցերի քննարկումը:
Փաստացի, հերթական ձախողումից հետո՝ Փաշինյանի թիմը ձևախեղում է
փաստերը և գերիների մասով հանրային անհանգստությունը ու սեփական քաղաքական ղեկավարի տապալումը ներկայացնում որպես գերիների հարցի շահարկում: