Արթուր Վանեցյանի հերթական սկանդալային հայտարարությունը

ԼՈՒՐԵՐ

«Կառավարությունը չի կարող ժխտել այսօրվա հանրահավաքի ընթացքում իմ ասածները: Հավատացե՛ք, ես շատ ավելի մանրուքներ էլ կարող եմ պատմել Իջևանում փայտահատների բողոքի ակցիայի հետ կապված»,-

հանրահավաքի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Լրագրողները Վանեցյանից հետաքրքվեցին, թե կարո՞ղ է ապացույցներ ներկայացնել իր ասածների մասով: Ինչին ի պատասխան Վանեցյանն ասաց, որ իր խոսքերը բավարար են

Հիշեցնենք՝ այսօր Վանեցյանը հայտարարեց, որ 2019-ի հուլիսին Իջևանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ՀՀ վարչապետը զանգել է իրեն և նախկին ոստիկանապետ Օսիպյանին՝ ասելով «ուզում եմ տեսնել արյան գետեր»:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!