Հարգարժա՛ն վարչապետ, ցանկանում եմ բաց նամակի տեսքով դիմել ձեզ… հաջորդ անգամ խնդրում եմ, ժողովուրդի հետ խոսելիս… Մանե Էլբակյան

ԼՈՒՐԵՐ

Մանե Էլբակյանը գրում է. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան: Հարգարժան վարչապետ, հարգարժան Գերագույն Գլխավոր հրամանատար` ցանկանում եմ բաց նամակի տեսքով դիմել Ձեզ։ Հասկանում եմ այս դժվարին ժամանակաշրջանում ինչ ինֆորմացիոն տարափ է տեղում դեպի Ձեզ, ինչ կարևորության որոշումներ եք կայացնում, ինչ կարևորության հրամաններ եք տալիս` ասում եմ հասկանում եմ, սակայն դա չափազանցություն է, հասկանալու համար առնվազն պետք է լինել Ձեր տեղում։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ունեմ մի խնդրանք` հաջորդ անգամ խնդրում եմ ժողովուրդի հետ խոսելիս եւ ժողովրդին դիմելիս մի կողմ դրեք հուզական բոլոր ֆակտորները։ Ժողովրդին կոչով դիմելիս եղեք վճռական ցասումով լցված, հաղթողի

կերպարով` այո՛ հաղթողի, եթե նույնիսկ հաղթանակի համար ունենանք 1 տարբերակ, այդ 1 տարբերակի համար մար-տակոչ անելիս եղեք վճռական և հաղթողի կերպարով ու ձայնով։ Եվ նաև խնդրում եմ այլևս երբեք, երբե՛ք չասեք` (այո իմացեք որ գնում եք զո-հվելու համար, զո-հվելու հայրենիքի համար) հավատացեք ծնողի համար դժվար է լսել այդ մար-տակոչը երբ

ասում են իմացեք, որ գնում են զո-հվելու համար։ Գնացողները առանց բացառության կամա թե ակամա պատրաստ են զո-հվել հանուն հայրենիքի, բայց Դուք ասեք գնում եք, որ ՀԱՂԹԵՔ։ Հերոսները չեն զո-հվում, իրենք ապրում են, իրենք ապրելու են քանի կա հայոց լեզուն։

Եվ ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք այս սրբազան պատերազմում, ու հավատում եմ, որ Դուք դեռ հաղթանակի մեծ զորահանդեսի մարշն եք ազդարարելու։ Եվ խնդրում եմ, այլևս չխոսեք ոչ մի վատ տարբերակի մասին, չակնարկեք հետոյի զարգացումների մասին…

իմացեք հաղթանակը չունի մեղավորներ, ի՞սկ պարտությունը` պարտության վերաբերյալ եկեք չխոսենք քանի որ պետք չի խոսել մի բանի վերաբերյալ ինչը հայ ժողովրդի չլինելու պատճառը կարող է դառնալ։ Եվ վերջում թույլ տվեք ավարտեմ Ձեր խոսքերով` ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ շա՜տ լավ է լինելու ժողովուրդ ջան։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!