«Գիշերը դիվերսիոն հարձակումներ են եղել Շուշիին մոտ գյուղերի՝ Քարին տակից արևելք ուղղությամբ»․ Արծրուն Հովհաննիսյան

ԼՈՒՐԵՐ

«Գիշերը դիվերսիոն հարձակումներ են եղել Շուշիին մոտ գյուղերի՝ Քարին տակից արևելք գտնվող հարակից գյուղերում։

Մեկ-երկու գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ադրբեջանական դիվերսանտների զինամթերքի պահեստանոց և ոչնչացվել մեր հրետանու կրակից»,- այս մասին «Ֆակտորի»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դիվերսանտները քիչ չեն տարբեր գյուղերի ուղղությամբ․ տարբեր խմբեր են, տարբեր առաջադրանքներով ու ակտիվությամբ»,- հավելել է նա։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!