Ցшվում եմ, որ դուք բոլորդ նման կեցվածք ընդունեցիք… Սյուզաննա Սիմոնյան

ԼՈՒՐԵՐ

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարո՛ն քաղաքապետ, մի՞թե դուք հեղափոխություն արեցիք, որ գայիք և օրինականացնեիք նախկինների և տվյալ դեպքում Տարոն Մարգարյանի որոշումները և այսօր էլ արդարանայիք, որ այդ որոշումը կայացվել է մինչև իշխանափոխությունը։

Մտածե՞լ եք, թե ինչո՞ւ էինք իշխանությունից պահանջում, որ իրավա-քաղաքական գնահատական տրվեր նախկիններին։ Եթե ձեր իշխանությունը դա արած լիներ, այսօր բոլոր նրանց ապօրինի որոշումները շատ հեշտությամբ չեղյալ կհայտարարվեին, և դուք նման խնդրի առջև չէիք կանգնի։ Հիմա անիմաստ է պաշտպանվելը Տարոն Մարգարյանի ապօրինի որոշումներով։

Հանցանքը ձեր թիմինն է, քանի որ դուք ձեր եկած օրվանից օրինականացնում եք նրանց բոլոր ապօրինությունները։ Ցավում եմ, որ դուք բոլորդ նման կեցվածք ընդունեցիք և մսխեցիք հեղափոխության ձեռքբերումները»:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!