Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իրենց էջերում առաջին անգամ տեղադրել են իրենց որդու` Ռոբերտի լուսանկարն առանց իրենց` նրա մեկ ամսականի առթիվ:
Նրանք նախընտրել են այս անգամ ևս երեխայի դեմքը ցույց չտալ:
Միհրանը լուսանկարը մակագրել է` «Շնորհավո՛ր, իմ տղա» , իսկ Արփին` «Դու այդ փոքրիկ տղային շատ կսիրես, ավելի շատ, քան ինքդ քեզ:
Նա փոքրիկ հրեշտակ է, ում դու անվանում ես` որդիս: Շնորհավո՛ր մեկ ամսականդ, իմ սեր»:
Հիշեցնենք, որ Ռոբերտը ծնվել է 04.07.2020-ին: