Արտшկարգ դրությունը չի երկարաձգվի. Նոր իրավիճակ կլինի

ԼՈՒՐԵՐ

Առողջապահության նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, որը

կառավարությանը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների ժամանակ առանց արտակարգ դրություն հայտարարելու իրականացնել բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ։
NEWS.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն ասաց. «Արդարադատության նախարարությունը հիմնականում աշխատում է Առողջապահության նախարարության հետ այս նախագծերի շուրջ, բայց համագործակցում ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարության եւ վարչապետի աշխատակազմի հետ»։ Նա ժամկետներ չկարողացավ հստակեցնել, թե երբ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է մինչև օգոստոսի 12-ը փաթեթն ընդունվի, և արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու կարիք չլինի, Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ մեկնաբանություն տալ չի կարող, նման ինֆորմացիա չունի։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, երբ Կառավարությունը 4-րդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ժամկետները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը անվերջ

երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ։ «Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր

ծանրությամբ կլինի շատ ավելի թեթեւ, այսինքն՝ այն թիրախավորված եւ հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի»,- ասել էր վարչապետը։

Ավելին

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!