Երբ կսկսեն կորոնшվիրուսի դեմ զանգվածային պшտվաստումները. ժամկետները հայտնի են

Ռուսաստանում պատրաստվում են նրան, որ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը կսկսվի հոկտեմբերին։

Այս ժամկետն է համարել ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Նրա խոսքով ՝ առաջին հերթին պատվաստանյութ կստանան բժիշկներն ու ուսուցիչները։

Ավելի վաղ Մուրաշկոն հայտնել էր, որ Գամալեայի կենտրոնում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են: Նրա խոսքով ՝ այժմ ձեւակերպվում են պատվաստանյութի գրանցման փաստաթղթերը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Սերգեեւը հուլիսի 27-ին հայտարարել էր, որ Ռուսաստանում եւ այլ երկրներում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը ցանկալի է սկսել 2021 թվականից ոչ շուտ:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!