Ես պատրաստ եմ լինել Ձեր հարջորդ թիրախը… Կարո Եղնուկյան

ԼՈՒՐԵՐ

Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Փաշինյան, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ Ժիրայր Սեֆիլյանն ինձնից շատ ավելի բարի և բարեկիրթ մարդ է. նա երբեք չի հայհոյում:

Տեսեք, թե ինչ թավշյա բառապաշարով է նա արտահայտվում ժողովրդի իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր սրիկաների, դավաճանների և անբարոյականների վաստակների

հասցեին՝ «…պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»:

Կարծես թե Ձեր ընկեր ոստիկանապետը վիրավորվել է «գործիք» բառից և որոշել է ձեր օրհնությամբ քաղաքական հալածանքի ենթարկել Սեֆիլյանին:
Պարոն Փաշինյան, մաղթում եմ Ձեզ հաջողություն, բայց արդյոք պատրա՞ստ է Ձեր ռեժիմը գերազանցելու Սերժին՝ համալրելով քաղհալածյալների շարքերը հազարներով Ես պատրաստ եմ լինել Ձեր հարջորդ թիրախը.

Մեսրոպ Մակյանը և բոլոր նրա նման դատավորները, դատախազները, ոստիկանները և քննիչները սրիկա, անբարոյականի վաստակներ են և ՎԵՐՋ»:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!