Ես կարող եմ իմ անձնական կարծքին ասել… Գևորգ Պետրոսյան

ԼՈՒՐԵՐ

Երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ դատավորի թափուր տեղի համար Դատավորների ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին՝ 145 ձայնով:

ArmDaily.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ խմբակցությունում դեռ այդ հարցը չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու. «Չեմ կարող ասել, քննարկում կլինի թե ոչ: Ես կարող եմ իմ անձնական կարծքին ասել: Ես դրական կարծիք ունեմ Խունդկարյանի մասին:

Ինքը համակարգում բավականին ներդրում ունեցած դատավոր է և կարծում եմ, որ իր ներկայությունը պատիվ կբերի ՍԴ-ին և իր մասով ինքը կավելացնի, կբարձրացնի ՍԴ-ի անկախության մակարդակը»:
Հարցին, թե մի քանի անգամ ականատես ենք եղել, որ խորհրդարանը տապալել է ՍԴ անդամի ընտրությունը, հնարավոր է այս պարագայում էլ նման սցենար լինի, պատգամավորը նշեց.

«Ես չեմ կարող ասել, մենք գործում ենք հրապարակային, եթե մենք հայտարարենք մեր դրական դիրքորոշման մասին, բնական է՝ մենք հետո կուլիսների հետևում չենք կեղծի մեր դիրքորոշումը: Իսկ թե իրենց քայլը ինչ կհայտարարի և ինչ կանի, դրա համար մենք պատասխանատվություն չենք կրում»:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!