Բшնսարկու Արայիկի նմանից այլ բան սպասել պետք չէ… Գագիկ Համբարյան

ԼՈՒՐԵՐ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր
Խայտառակ գործընթացները, որոնք տեղի են ունենում կրթության ոլորտում և որոնք այս իշխանությունը ռեֆորմներ է անվանում, շարունակվելու են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է սուպերնախարար Արայիկ Հարությունյանը:

Այս ստախոս բանսարկուն, որը փայլատակում է իր պրիմիտիվ դատողություններով, այդ գրառման մեջ, «անուն» չտալով, մեղադրել է քաղաքական ուժերից մեկին իրենց հակազգային և հակապետական ռեֆորմների դեմ պայքարելու մեջ՝ մեղադրելով այդ նույն քաղաքական ուժին զորավար Անդրանիկին թուրքերին հանձնելու մեջ: Ենթադրում եմ, որ ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարի աթոռին բազմած սույն կարաբինայաֆիլը նկատի ունի ՀՅԴ-ին:
Բացարձակ նպատակ չունեմ պաշտպանելու ՀՅԴ-ին, կարելի է նրանց բազմաթիվ քայլերի հետ չհամաձայնել և քննադատել դրանք, բայց ոչ այս մեղադրանքի հետ: Ենթադրում եմ, որ Արայիկի նմանի համար դաշնակցականների կողմից Անդրանիկ Օզանյանին թուրքերին հանձնելու ապացույց հանդիսացել է Քաջազնունու, Մանուկյանի և Սահակյանի նամակն Էնվեր փաշային՝ Անդրանիկ փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով, որը կեղծիք է:
Այդ նամակի կեղծ լինելու մասին հայտարարում են ոչ միայն դաշնակցականները, այլև՝ Ազգային արխիվի տնօրենը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը և այլք:

Ու հիմա, առանց ապացույցներ ներկայացնելու` Նիկոլի սուպերնախարարը, անուն չտալով, մեղադրում է այդ քաղաքական ուժին դավաճանության մեջ, այնինչ հենց Արայիկն ու նրա առաջնորդն են պատմության մեջ մնալու որպես ազգային արժեքները դավաճանող, սեփական պատմությունը մոռացության մատնող, ՀԱԵ-ն ատող և բողոքական բարքերի կողմնակիցներ:
Հ.Գ. Ստախոս և բանսարկու Արայիկի նմանից այլ բան սպասել պետք չէ: Այս արարածը երկու տարուց ավելի է՝ «ԱՅԲ» դպրոցի կոռուպցիայի մասին է խոսում, բայց մի ապացույց չի ներկայացրել, ՇՊՀ-ում հովանավորում է մեկին, ով երկար տարիներ մասնակցել է բուհերի ընդունելության քննություններին և համագործակցել է նախորդ

կոռումպացվածների հետ, ով, ոչինչ չհասկանալով բուհական կրթությունից, աղետալի վիճակի է հասցրել ՇՊՀ-ն, ով այժմ էլ դատախազության կողմից մեղադրվում է կեղծարարության մեջ…»:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!