Պարզվում է, որ «Իզմիրլյան»-ը ներկա կաթողիկոս գարեգին Բ-ի պատկան տարածք է…

ԼՈՒՐԵՐ

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՎՃԻՌ
«Իզմիրլյան» կոչվող հիվանդանոցը սանատորիա՞ է այդ հանցագործ ռոբերտ քոչարյանի համար:

Մեկ գնում է իբր վիրահատության, որն արվում է, թե չի արվում, ժողովրդից գաղտնի է մնում:
Հանկարծ հազը բռնեց, անմիջապես «Իզմիրլյան» հիվանդանոց:

Հանկարծ նրա տխրառչակ պաշտպանների՝ կինոսերիալ հիշեցնող միջնորդությունները մի պահ դադար են առնում, կրկին տանում են «Իզմիրլյան»: Հանցագործ ռոբիկ քոչարյանը, պարզվում է, հատուկ պահպանվող նմուշ է, վերին արտի ցորեն:Մնում է, պատմական հուշարձանների տարբերակով, դոշին ցուցանակ փակցնենք՝ «Պահպանվում է պետության կողմից»:

Հա՜, պարզվում է, որ «Իզմիրլյան»-ը ներկա կաթողիկոս գարեգին Բ-ի (մեղա Աստծու) պատկան տարածք է, որտեղ փառավոր պայմաններ կան մարտի 1-ի գործով մեղադրյալ ռոբիկի համար: Պատահակա՞ն էր, որ գարեգին Բ-ն միջնորդում էր, թե քոչարյանի կալանքը վերացրեք, հանկարծ կորոնավիրուս չկպնի: Բնական է, բանի տեղ չպիտի դնեին նրա ասածը:

Ու դրանից վիրավորված (տես, է), պաշտպանելու ա՛յս ձևն է գտել՝ մինչև ճգնաժամի ավարտը պահել իր սեփականությունը հանդիսացող հիվանդանոցում:
Ես որոշակի տեղեկություններ ձեռք բերեցի, ըստ որոնց, այդ հաստատությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը 2000թ. սեփականաշնորհել, ապա 2001-ին նվիրաբերել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Բնական է, որ այդ տեղեկության մեջ չէին գրի, թե Բարեգործական Ընդհանուր Միության ղեկավար Լուիզ Սիմոնի և գարեգին Բ-ի միջև ինչ կապեր են եղել (լեզուս պապանծվի): Եվ նաև, Մայր Աթոռ հիշատակելով, հո չէի՞ն գրի, թե նվիրաբերվում է Լուիզի մտերիմ գարեգին Բ-ին:

Ամբաստանյալ ռոբիկ քոչարյանին «Իզմիրլյան»-ի ուղեգիր տված այդ դատավոր կոչված Ռաֆիկ Խանդյանը, նույն ինքը՝ Չոռնի Գագոյի փեսան, վճիռը գրելիս (եթե, իհարկե, ինքն է գրել) աչքի առաջ ունե՞ր հազարավոր այն բանտարկյալներին, որոնցից ոչ մեկից լավը չէ ռոբիկ կոչվածը:
Մեր արդարադատության նախարարության դանդաղկոտության պատճառով է նաև, որ դատաիրավական համակարգի այս թնջուկն այս էլ երկու տարի չի բացվում: Օրինակ, կարելի է, չէ՞, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծեր ներկայացնել Ազգային ժողով, որ դրանց ընդունումից հետո ռոբիկի ազգադավ փաստաբանների միջնորդությունների հեղեղի դեմ պատնեշ դրվի, ու վերջապես ամբաստանյալի դատը նորմալ ընթացք ունենա: Շտապեք, այ ընկերներ, շտապեք ստեղծել ու հանրային քննարկման դնել այդ նախագիծը և կտեսնեք, թե ռոբիկին պաշտպանող ալումյան և մյուս փաստաբան կոչվածների մասին ժողովուրդը ձեզ ի՜նչ նյութեր կտա: Ի՜նչ եք անցումային արդարադատություն ասելով՝ երկու տարի էլ ձգձգում ձեր բուն անելիքը:

Կամ, ասենք, Հայաստանի Մարդու իրավունքների այօրվա պաշտպանը Հայաստանի՞ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է ղեկավարում, թե՞ միայն քոչարյանի պաշտպանն է: Նրա համար հայաստանցիներ չե՞ն կալանքի տակ գտնվող և զանազան հիվանդություններ ունեցող մյուս դատապարտյալները:
ՉԷ՜, թաթոյան, պարզվում է դու միայն ռոբիկի պաշտպանն ես: Թե չէ ինչպե՞ս հասկանանք, որ մի քանի անգամ կարող ես այցելել ռոբիկ քոչարյանին, միջնորդել, որ նրա բանտային պայմանները բարելավվեն, անձնական գույքի ու բանկային հաշիվների վրա դրված կալանքները հանվեն…
Դու այդ ի՞նչ կապերի մեջ ես քոչարյանի հետ…
Հիմա սխա՞լ քայլ կհամարեք, եթե քրեակատարողական բոլոր հիմնարկների կալանավորները համախումբ բողոքեն, թե այս ի՞նչ անարդար վճիռներ են կայացնում ձեր դատարանները:
Պատասխան ունե՞ք:

Իհարկե չունեք: Լավ, գոնե ամո՛թ ունեցեք: Այդ ձեր լոյալ պահվածքի պատճառով է, որ շարունակում ենք սպասել, թե ձեր ու մեր գլխին է՞լ ինչ օյիններ կխաղան ժողովրդից մերժված նախկինների հետ սերտաճած այսօրվա դատավորները:
Մեր նոր երկրի դատաիրավական համակարգի խութերը մինչև ե՞րբ պիտի նախկինների դրածո դատավորներից մաքրվեն, որ այսպես առանձնակի հոգատարություն չդրսևորվի բացահայտ հանցագործի հանդեպ:

Ո՞վ եղավ ռոբիկ քոչարյանը, որի համար այդպես արտոնություններ են շնորհվում, ի՞նչ է, մարդակեր ռոբիկի փախուստի համար հո՞ղ է նախապատրաստվում:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!