Րոպեներ առաջ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն տարածեց

ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնանկ չի արվել, որևէ աշխատակից ազատման դիմում չի գրել: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Նշենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո մամուլը գրեց, որ կառույցում բունտ է հասունացել:

Շատերը չեն ցանկանում նրա հետ աշխատել և դիմումներ են գրել:

Նշվում էր նաև, որ Էդուարդ Մարտիրոսյանի համար Քյարամյանի նշանակումն անականկալ է եղել:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!