Թարմ տեղեկատվություն Ռուսաստանից. Ինչ իրավիճակ է դաշնակից երկրում

ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Վարակման նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 26 շրջանում, սակայն վարակակիրների թվով առաջին տեղում է Մոսկվան, որտեղ վերջին օրում հաստատվել է 114 դեպք, ևս 36 մարդ վարակվել է Մերձմոսկովյան շրջանում։

Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի։
«Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է մահվան մեկ դեպք։

Երկրում հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 4 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 49-ի։Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի

կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 601,536-ի, որից 27,441-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 133,454 մարդ։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!