ՀՀ Ոստիկանության պետ պարոն Արման Սարգսյանին. Ստյոպա Սաֆարյան

ԼՈՒՐԵՐ

ՀՀ Ոստիկանության պետ պարոն Արման Սարգսյանին

Վերջերս բժշկությունից հանդիսավորությամբ «հեռացած» և քաղաքականություն ներխուժած սույն տիկինը պարզվում է հետաքրքիր «զբաղմունք» է գտել՝ վիրավորանքներով ու զրպարտություններով նետվում է դեպի տարբեր պետական ու հասարակական գործիչներ, նրանց ու հանրության կողմից արժանանում համարժեք գնահատականների, ապա դիմում դատարան «hրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու» պահանջով։

Այս տիկնոջ՝ այլոց հասցեին արված հրապարակային վիրավորանքի ու զրպարտությունների հղումների, գրառումների սքրինշոթերի իմ ֆայլը միայն մի քանի տասնյակ էջ է կազմում։ Ինչպես տեղյակ եք, նա իր փաստաբանի հետ միասին դատական հայց է ներկայացրել նաև իմ դեմ՝ իմ մի քանի գրառումների կապակցությամբ, որոնք հաջորդել էին մեր ինստիտուտի գրասենյակ նրա կողմից բերված անպարկեշտ, պոռնոգրաֆիկ առարկաներին ու պլակատներին։ Ներկայացված առաջին հայցադիմումը ներկայացնելիս նրանք պահանջել էին նաև արգելանք դնել իմ գույքի և միջոցների վրա, ինչը դատարանը մերժել էր, ու ստիպված նոր հայցադիմում ներկայացրեցին, իսկ ինքը և իր փաստաբանը նշանակված առաջին նիստին չեկան՝ պատճառաբանելով, թե հայցի հիմքը կրկին փոխում են․․․

Այսօր պարզվեց, որ սույն տիկինը նույնատիպ պահանջով դատի է տվել նաև ՀՀ Ազգային վերահսկողական Դուխով մարտիկներ նախաձեռնության հիմնադիր Arayik Hovhannisyan-ին՝ նույն պահանջով, իբր իրեն վիրավորել է․․․ Բայց ի տարբերություն իմ դեպքի, ինչպես Արայիկն է լավ թե վատ տեղեկացված, իր պարագայում դատարանը արգելանք է կիրառել իր միջոցների վրա․․․ մինչդեռ պատասխանողը, ինչպես ինքն է պնդում, տեղյակ չէ ոչ համապատասխան դատարանի որոշումից, ոչ էլ ստացել է հայցադիմումի կրկնօրինակը։ Իսկ դատաքննության օր արդեն նշանակվել է․․․

Ըստ որում՝ տիկինը շատ հետաքրքիր տակտիկա է ընտրել․․․ իբրև թե դատական ծախսերի համար անհրաժեշտ փող չունի, որի համար «համաժողովրդական» դրամահավաք է հայտարարում /իմ դեմ հայցի դեպքում այդպես է արել/, մինչդեռ, իմ գնահատողական դատողությամբ, բոլորս էլ հասկանում ենք, թե, որպես կանոն, նման դրամահավաքների տակ ինչ է թաքնված և ովքեր են լինում իրական փոխանցողները․․․

Ի մի բերելով սույն տիկնոջ գործունեությունը դատարաններում, գալիս եմ գնահատողական այն դատողությանը, որ նա այս կերպ հավանաբար գումար է աշխատում, իսկ ավելի ստույգ՝ փորձում է շորթել ՀՀ քաղաքացիներից, պետական գործիչներից։ Տեխնոլոգիան պարզ է․ հախուռն տիկինը բացում է իր բերանը, պատասխանների արժանանում ու դիմում դատարան։

ՀՀ իրավապահների ու մասնավորապես՝ նորանշանակ Ոստիկանապետի / ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ուշադրությունն եմ հրավիրում այս և այլ փաստերի վրա՝ պարզելու տիկնոջ գործողությունների իրական մոտիվացիան։ Դժվար թե համացանցում իր հասցեին համատարած հայհոյանք ու քննադատություն լսող կինը, կամ ինչպես ինքն է ներկայանում՝ «քաղաքական գործիչը» չգիտակցի իր գործողությունների հետևանքները, որոնք իր կարծիքով՝ զրպարտիչ ու վիրավորող են, սակայն շարունակի նույն գործելակերպը․․․ Դա մեկ բացատրություն ունի՝ նա ստանում է այն հետևանքը, որը պետք է դատարաններ դիմելու և գումարի պահանջ ներկայացնելու համար․․․

Առավել մանրակրկիտ ուսումնասիրություններ կարվեն մեր կողմից, և բացառված չէ, որ նման պահանջ ներկայացվի այս տիկնոջ գործողություններից բոլոր տուժածներիս կողմից։ Քանի որ տիկնոջ գործողություններից ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը ենթադրում է նաև նյութական ու ֆինանսական ռեսուրսների ներդրում, փաստաբանական ծախսեր, ինչի հնարավորություններ որոշ ընկերներ հնարավոր է չունենան, չի բացառվում, որ մենք էլ միգուցե հիմնադրամ բացենք այս ամենի դեմն առնելու համար։ Առաջարկում եմ այն ընկերներին, ովքեր առաջարկություններ ունեն այս ամենի կապակցությամբ, դիմեն մեզ։

Ստյոպա Սաֆարյան

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!