Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է զինծառայողի անշնչшցшծ մարմինը

ԼՈՒՐԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ցավալի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր:

Քիչ առաջ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!