Հայկ Ստվերը՝ հանրաքվեին նվիրված երգի մասին. Ումից է եղել առաջարկը

ԼՈՒՐԵՐ

«Ինչպես անցած անգամ, այս անգամ էլ առաջարկը ստացել եմ եղբորս միջոցով»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, խոսելով վարչապետի նոր բանաստեղծության հիման վրա երգ գրելու առաջարկից, ասաց երգիչ Հայկ Ստվերը։


Երաժշտի խոսքով՝ արդեն սկսել է աշխատել երգի վրա։

Հայկ Ստվերն ասում է, ժամկետներ չկան, թե երբ է պատրաստ լինելու այն, այնուամենայնիվ, մինչև քարոզարշավ դժվար հասցնի գրել։
Մի բան հստակ է՝ երգը լինելու է նախորդի նման, հայրենասիրական ոգով։
Հարցին, թե ինչ փոփոխություններ եղան երաժշտի կյանքում ոչ թե որպես քաղաքացի, այլ որպես մշակութային գործիչ, երաժիշտը պատասխանեց.
«Ես մտածում եմ, որ շատ փոփոխություններ կլինեն, սակայն ցավոք սրտի մարդկանց միայն քաղաքականությունն է հետաքրքրում։

Հեղափոխությունից հետո երգ ունեմ, որ մի քանի ամսվա մեջ ընդամենը 3 հազար դիտում է հավաքել յութուբում։ Այսինքն, կարող եմ ասել, որ առանձնապես բան չի փոխվել և ես դա շատ ցավով եմ ասում, մարդիկ միայն քաղաքականությունով են տարված։

Համերգների, նոր պրոյեկտների առաջարկներ շատ քիչ են եղել, բայց ես շարունակում եմ ստեղծագործել»։
Նշենք, որ երեկ երգիչ Հայկ Ստվերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վարչապետից նոր երգի ստեղծման առաջարկ եմ ստացել: Իր վերջին բանաստեղծության վրա»:
Հիշեցնենք, որ Հայկ Ստվերը «Իմ քայլը» երգի երաժշտության հեղինակն է և կատարողը, Մխիթար Հայրապետյանի եղբայրը։

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!