Ուղղակի խայտառակություն… Արծրուն Հովհաննիսյան

ԼՈՒՐԵՐ

Ուղղակի խայտառակություն

Շամշյանը նյութ է հրապարակել Լոռու մարզի զինկոմի մասին, նյութի վերնագրում որևէ վարկաբեկող բան իբր չկա: Իբրը գրում եմ, քանի որ նյութը կարդացողի մոտ բազում հարցեր են մնում այդ կապակցությամբ:

Անձի տվյալները սխալ են գրված, դեպքը նկարագրված է սխալ, այստեղ կան նեղ անձնական հարցեր և եթե պարոն Շամշյանը սա ստացել է քննող մարմնից ապա պետք է լավ իմանար, իսկ եթե իմացել է այդքանից հետո հրապարակելը մեղմ ասած …վատ է:

Արարքը կատարող անձը դատապարտված է, նախկինում էլի մասնակցել է ծանր հանցագործության:
Պարոն Շամշյան «լավ» ժամանակ եք գտել նման լուրեր տեղադրելու համար, իսկ նման լուրերն էլ տիրաժավորման պակաս հաստատ չեն ունենա, արդեն

հեռուստաեթերում էլ է տարածվել:
Հիշեցնեմ, որ հիմա զորակոչ է, մնացածը թողնում եմ ձեր մտքին ու խղճին:
Այս դեպքը մնալու է, որպես հայկական լրատվության խայտառակություներից մեկը:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!