«Ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի(մինչև`10 հոգի),նաև կապահովեմ աշխատանքով մեր գյուղում…»

ԼՈՒՐԵՐ

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան,ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի(մինչև`10 հոգի),նաև կապահովեմ աշխատանքով մեր գյուղում»:

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ

Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գրավյալ քաղաքականությունը:

Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք արգելք կդառնան 2011 թվականից շարունակվող

սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհին:

Գնահատեք Հոդվածը
error: Content is protected !!